Տնտեսական

Գերմանիան մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի գնումներից

Գերմանիան պլանավորում է ռուսաստանյան նավթի ներմուծումը դադարեցնել մինչեւ տարեվերջ՝ նույնիսկ եթե Եվրամիությունը պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում չկարողանա պայմանավորվել համաեվրոպական Էմբարգոյի սահմանման շուրջ:

Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների: Նրանց խոսքով՝ Կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմն արդեն փնտրում է այլընտրանքային մատակարարների եւ վստահ Է, որ կկարողանա մյուս լոգիստական խնդիրները լուծել հաջորդ վեց-յոթ ամսվա ընթացքում:

ԳԴՀ-ի կառավարությունը մտադիր է իր ազգային պլանն առաջ մղել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների շրջանակներում, հավելել են գործակալության զրուցակիցները, բայց չեն ճշտել, թե որ երկրները կլրացնեն դեֆիցիտը: Նավթի պատժամիջոցները եւ Էներգետիկական անվտանգությունը լինելու են Շոլցի՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 19-ին կայանալիք հանդիպման եւ Քատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ մայիսի 20-ին Բեռլինում կայանալիք հանդիպման ուշադրության կենտրոնում, նշում է Bloomberg-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share