Բաժին. Տնտեսական

Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո։ 2018թ. վականին ՀՀ նոր իշխանությունները հայտարարեցին «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, որի առանցքային բաղադրատարրերից էր նաև հարկային և մաքսային արտոնությունների արդյունավետության և տրամադրման թափանցիկության գնահատումը, ոչ արդյունավետ արտոնությունների վերացումը և նոր, ավելի հասցեական ու արդյունավետ արտոնությունների սահմանումը։

Ինչպիսի՞ պատկեր ունենք այսօր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից այս ուղղությամբ։ Սույն վերլուծության նպատակն է հանրությանը ներկայացնել ՀՀ-ում ներկայումս գործող բիզնեսի խրախուսման հիմնական հարկային և մաքսային արտոնությունները, վերջին տարիներին դրանց փոփոխությունները և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացմանն ուղղված քայլերը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը հայտարարեց «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, որի առանցքային բաղադրատարրերից էր նաև հարկային և մաքսային արտոնությունների արդյունավետության և տրամադրման թափանցիկության գնահատումը, ոչ արդյունավետ արտոնությունների վերացումը և նոր, ավելի
հասցեական և արդյունավետ արտոնությունների սահմանումը։

Հաճախ հայտարարվում էր, որ արտոնությունները նախկինում միշտ տրամադրվել են նույն ընկերություններին, ընկերությունների հաշվետվողականությունը ցածր է եղել, պետությունը հետամուտ չի եղել գնահատելու արտոնությունների արդյունավետությունը և արտոնություններ ստացած ընկերությունների պարտավորությունների կատարումը։

Վերոհիշյալ բարի նպատակներն իրականացնելու նոր կառավարության հանձնառությունը արտացոլվել է ՀՀ կառավարության ծրագրերում, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։ Սույն վերլուծության նպատակն է հանրությանը ներկայացնել ՀՀ-ում ներկայումս գործող բիզնեսի խրախուսման հիմնական հարկային և մաքսային
արտոնությունները, վերջին տարիներին դրանց փոփոխությունները և առկայության դեպքում արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված քայլերը։

Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում գոյություն ունեն մի շարք մոտեցումներ հարկային արտոնությունների վերաբերյալ՝

  • չեն ողջունվում ոչ հասցեական, երկարաժամկետ, չգնահատված արտոնությունները, հատկապես՝ այլ կարևոր ծախսերի կրճատման հաշվին,
  • առաջարկվում է արտոնություններ տրամադրել ավելի շատ աշխատատեղ ստեղծող, ավելի մեծ աշխատավարձ վճարող, անապահովների և գործազուրկների համար աշխատատեղ ստեղծող թիրախային ընկերություններին, ավելի շատ կենտրոնանալ փոքր և միջին ձեռնարկությունների խթանման վրա։

Այսպիսով, վերլուծությունը կատարվել է հետևյալ տրամաբանությամբ. հիմնական արտոնություններն առանձնացվել են խմբերի՝ ներդրումային ծրագրերի շրջանակում տրամադրվող, ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիներ, ոլորտային և տարածքային արտոնություններ։

Վերոհիշյալ խմբերի յուրաքանչյուր առանձին արտոնության մասով ներկայացվել է իրավիճակը, տրամադրված արտոնությունների վիճակագրությունը, կատարվել են համեմատություններ մինչև իշխանափոխությունը եղած տվյալների հետ։ Այնուհետև ուսումնասիրվել է արտոնության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, այդ մասով միջազգային փորձը, ինչպես նաև, ըստ հնարավորության, ներկայացվել են արտոնություն ստացած ընկերությունների գործունեության արդյունքները։

Վերջում ամփոփվել են վերլուծության արդյունքները և կատարվել համապատասխան եզրակացություններ։ Կարծում ենք, որ սույն աշխատանքը որոշակի լույս կսփռի տնտեսության կարևորագույն բնագավառներից մեկում վերջին տարիների զարգացումների վրա։

Զեկույցն ամբողջությամբ

Share