Տնտեսական

Ռուսաստանում նավթի օրական արդյունահանումն ապրիլին ընկել էր, մայիսին` աճել

Ռուսաստանում նավթի արդյունահանումն ապրիլին օրական նվազել է 1 մլն բարելով: Այդ մասին  հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ հանդես գալով Ռուսաստանի «Զնանիե» ընկերության համաժողովում:

Նա նաեւ նշել է, որ մայիսին արտադրության ծավալները վերականգնվում են, օրական աճում են 200-300 հազար բարելով: Հունիսին սպասվում է արդյունահանման հետագա աճ, հավելել է Նովակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

 

Share