Տնտեսական

ՄԱԿ-ը 2022-2023 թթ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3,1 տոկոս

ՄԱԿ-ը համաշխարհային տնտեսության աճի ընթացիկ տարվա կանխատեսումը հունվարին ենթադրվող 4 տոկոսից մինչեւ 3,1 տոկոս նվազեցրել է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։

Գլոբալ գնաճը, ինչպես սպասվում է, այս տարի կհասնի 6,7 տոկոսի, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2010-2020 թթ. ժամանակաշրջանի ցուցանիշը, որը կազմել է 2,9 տոկոս: 2023 թվականին կանխատեսվում է գլոբալ ՀՆԱ-ի աճ 3,1 տոկոսով՝ ավելի վաղ սպասվող 3,5 տոկոսի փոխարեն:

«Համաշխարհային տնտեսությունը, որը չի հասցրել վերականգնվել համավարակի հետ կապված անկումից հետո, կարող է նոր ճգնաժամի շեմին հայտնվել 2022 թվականին»,-հաղորդվում է զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի տնտեսության եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի կողմից: Նշվում է, որ ռազմական հակամարտությունն Ուկրաինայում «գործնականում խաչ է քաշել» համավարակից հետո վերականգնվող գործընթացի վրա, որն սկսվել է 2021 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

 

Share