Տնտեսական

ԱՄՆ-ն ևս 250 մլն դոլար կհատկացնի աշխարհում պարենային օգնություն ցուցաբերելու համար

ԱՄՆ-ի իշխանությունները եւս քառորդ միլիարդ դոլար կհատկացնի աշխարհում շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը: «Հաշվի առնելով այն, որ անհրաժեշտ են շտապ միջոցներ, ԱՄՆ-ը եւս 250 մլն դոլար կհատկացնի շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով»,-նա ասել է Նյու Յորքում տեղի ունեցած նախարարական հանդիպմանը:

«Բլինքենը խոստացել Է, որ հետագայում Վաշինգտոնը կշարունակի միջոցներ հատկացնել պարենային անբավարարության խնդրի լուծման համար: Այսպես, նրա խոսքով, Կոնգրեսը մոտ ժամանակներս պետք է հավանություն տա 5,5 միլիարդ դոլարի հատկացմանը՝ աշխարհում հումանիտար օգնության ցուցաբերման եւ պարենային անվտանգության խնդի լուծման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share