Բաժին. Տնտեսական

Unit ֆինտեխ ստարտափը գնահատվել է 1.2 մլրդ դոլար

Բանկային նորարարական տեխնոլոգիաներ ներդնող և բանկը որպես ծառայություն (banking-as-a-service) մոդելն իրականացնող Unit ֆինթեք ստարտափը ներդրումային C շրջանի արդյունքում ներգրավել է 100 մլն դոլար՝ գնահատվելով 1.2 մլրդ դոլար։ Այս մասին գրում է Տեքքրանչ հարթակը։

Մինչև այս, ընկերությունը 2021թ. հունիսին ներգրավել էր 51 մլն դոլար։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թ.-ին։ Այնի ունի երկու գրասենյակ՝ Թել-Ավիվում և Նյու-Յորքում։ Ընկերության հիմնադիրներն են Իտաի Դամթին և Դորոն Սոմեքը։

Unit-ի հիմնական առաքելությունն իր հաճախորդներին տարբեր նորարարական ֆինանսական ծառայություններ մատուցելու հնարավորություն տալն է։ Ցանկացած ընկերություն, Unit-ի ֆինանսական գործիքները կարող է ընգրկել իր ծրագրային ապահովման մեջ և մատուցել ֆինանսական ծառայություններ։ Unit-ը հնարավորություն է տալիս բացել բանկային հաշիվներ, թողարկել քարտեր, իրականացնել դրամական փոխանցումներ կամ վարկեր տալ։

Unit-ի շրջանառությունը վերջին վեց ամսում աճել է 7 անգամ՝ հասնելով 2.6 մլրդ դոլարի։ Ընկերությունը թողարկել է 430,000 քարտ, ունի 330,000 հաճախորդ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share