
Հայաստանում գործարկվել է Investin.AM ներդրումային պորտալը
Մայիսի 19-ին տեղի է ունեցել Invest Armenia ընկերության https://investin.am/ բիզնես պորտալի պաշտոնական շնորհանդեսի միջոցառումը, որին մասնակցեցին ավելի 200 բիզնեսների ներկայացուցիչներ: Բիզնես պորտալը կապում է Հայաստանում ներդրումային նախագծերը ավելի քան 2000 ներդրողների, ինչպես նաև տեղական արտադրողներին տարբեր երկրների մեծածախ գնորդների և դիստրիբյուտորների հետ: Պորտալի միջոցով հնարավոր է հաշվարկել ընկերության հարկային բեռը, արտահանման ներուժը, ստուգել բիզնես պլանի իրատեսականությունը արհեստական բանականությամբ աշխատող գործիքների միջոցով և այլն: Պորտալի բաժնետերերն 12 երկրներից են` Հայաստան, Կանադա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Շվեդիա, Լատվիա, Լիտվա, Ռուսաստան, Ավստրալիա:
Միջոցառման ժամանակ բիզնես պորտալն ներկայացնելիս, ընկերության հիմնադիր Հովսեփ Պատվականյանը նշեց. «Պորտալը յուրովի կամուրջ է մեզ հետ աշխատող ներդրողների, մեծածախ գնորդների, ովքեր հետաքրքրված են Հայաստանով և երկրում գործող բիզնեսների միջև: Յուրաքանչյուր բիզնես հնարավորություն ունի այստեղ գրանցել թե’ իր արտադրանքը, թե’ ներդրումային նախագիծը և ընդլայնել իր բիզնես գործունությունը»:
10:30 19/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 404.00 | 412.00 |
AMD / RUR | 6.63 | 6.98 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս