Տնտեսական

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը կարդիականացվի

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում արդիականացման ծրագիր է իրականացվում: Այն իրականացվում է 2021թ-ից, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ: Արդիականացման ծրագրով  կենտրոնին հատկացվել է մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք, կառուցվելու է շների համար առանձին «աշխատելու» վայր, որը նպաստելու է անխափան աշխատանքին։  Շնագիտական կենտրոնում նախատեսվում է կառուցել անգար, օդանավակայանի իմիտացիոն սրահ, որը լիարժեք կապահովի  աշխատանքը նաև օդանավակայաններում: 

Այս պահին կենտրոնում ուսումնասիրում են միջազգային փորձը, կնորացվի  գույքը: Կենտրոնի ղեկավար Կարեն Բալայանը  վստահեցրել է, որ նոր մոտեցումներ կլինեն, ինչը կնպաստի մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ աշխատանքին: 

ՊԵԿ շնագիտական կենտրոնում  4 ցեղատեսակի 26 շուն է բնակվում:

Share