Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 76,201.9 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 20%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 1.7%-ով և կազմել 2,686.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 0.9%-ով և կազմել 4,863.2 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 23.3%-ով և կազմել 2,099.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 26.7%-ով և կազմել 2,700.6 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 4.1%-ով և կազմել 8,299.1 տոննա։

Share