Բաժին. Տնտեսական

Բորսաներ – 23/05/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 109.82 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 112.87 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.05%-ով և կազմել 1853.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.50%-ով և կազմել 21.77 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.05%-ով և կազմել 944.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.34%-ով և կազմել 2956.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.34%-ով և կազմել 9548.00 դոլար, կապարի գինն աճել է 1.48%-ով և կազմել 2192.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 27732.00 դոլար, անագի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 34614.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.13%-ով և կազմել 3786.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 40807.52 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 75000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.98%-ով և կազմել 31880.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 3973.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 11535.27 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.38%-ով և կազմել 14175.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 6358.74 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.67%-ով և կազմել 7513.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 1253.69 կետ:

Share