Տնտեսական

Առաջին եռամսյակում նավթի արդյունահանման ծավալով Ռուսաստանը զիջել է միայն ԱՄՆ-ին

Ռուսաստանը 2022 թվականի առաջին եռամսյակում նավթի արդյունահանման ծավալով պահպանել է աշխարհում երկրորդ տեղը՝ առաջին տեղը զիջելով Միացյալ Նահանգներին: Այս մասին հայտնել է ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայությունը:

Մասնավորապես, ՌԴ-ն 2022 թվականի հունվարին օրական արդյունահանել է 10,97 մլն բարել՝ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի 11,37 միլիոնի դիմաց։ Փետրվարին ռուսական արդյունահանումը նվազել է մինչև 10,6 մլն բարել՝ ԱՄՆ-ի 11,31 մլն բարելի դիմաց։ Իսկ արդեն մարտին Ռուսաստանը արդյունահանումն ավելացրել է մինչև 10,93 մլն բարել, սակայն Միացյալ Նահանգները նույնպես ավելացրել է արդյունահանումը՝ մինչև 11,67 բարել։

Share