Տնտեսական

Իրանը պատրաստ է իր ապրանքները մատակարարել Ռուսաստան

Իրանը պատրաստ է ռուսաստանյան շուկան հագեցնել անհրաժեշտ ապրանքներով՝ շինանյութերից մինչեւ բարձրատեխնոլոգիական արտադրանք: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտահանական կենտրոնի (ՌԱԿ, մտնում է ՌԴ «Վնեշէկոնոմբանկի» մեջ) ղեկավար Վերոնիկա Նիկիշինան:

«Իրանի գործընկերները պատրաստ են բանակցություններ վարել ռուսաստանցի ձեռնարկատերերի հետ եւ նրանց մատակարարել բազմաթիվ ապրանքներ՝ շինարարական եւ վերամշակման նյութերից մինչեւ սեզոնային բարձրատեխնոլոգիական արտադրանք»,-ասել է Նիկիշինան՝ հանդես գալով «Արդյունաբերական քաղաքականությունը նոր իրողություններում» ազգային արդյունաբերական գագաթնաժողովում:

Նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանն Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել ազատ առեւտրի շուրջ. «դա առաջին քայլն էր մեր շուկաների արտոնյալ մերձեցման ուղղությամբ: «Այժմ դա, ինչպես երբեք, հրատապ է, որովհետեւ պատժամիջոցների ներքո անցկացված կյանքի ավելի քան 40 տարվա պայմաններում Իրանը սովորել է ինքը շատ բաներ անել: Ճիշտ է, Ռուսաստանում ինչ-որ որոշակի տեղեկատվական վակուում կա այն բանի առնչությամբ, թե ինչ են արտադրում Իրանում եւ ինչով նրանք կարող են հագեցնել մեր շուկան»,-նշել է ՌԱԿ-ի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share