Տնտեսական

Ասիան առաջին անգամ Եվրոպայից առաջ է անցել ռուսաստանյան նավթի գնումների ծավալով

Ապրիլ ամսին Ասիան առաջին անգամ դարձել է ռուսաստանյան նավթի խոշորագույն ներմուծողը՝ առաջ անցնելով Եվրոպային: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Kpler-ի վերլուծաբաններին: Նշվում է, որ «մայիսին այդ խզումը կավելենա»:

Վերլուծաբան Ջեյն Սեի խոսքով՝ Ռուսաստանից նավթի միագումար ծավալը Ասիայի երկու խոշորագույն գնորդների՝ Հնդկաստանի եւ Չինաստանի համար աճել է մինչեւ ռեկորդային մակարդակ՝ հիմնականում Հնդկաստանի գնումների ավելացման շնորհիվ: «Թեեւ այս ամսին մատակարարումները, հավանաբար, փոքր-ինչ պակաս կլինեն, դրանք, միեւնույն է, կգերազանցեն միայն անցած ամսվա ռեկորդները»,-հավելել է փորձագետը: Kpler-ի վերլուծաբանների տվյալներով, մայիսի 26-ի դրությամբ, լցանավերով փոխադրել են Urals մակնիշի շուրջ 57 միլիոն բարել նավթ եւ 7,3 միլիոն բարել ռուսաստանյան ESPO հեռավորարեւելյան նավթ: Փետրվարի վերջին Urals-ի ցուցանիշները եղել են 19 միլիոնի եւ ESPO-ինը՝ 5,7 միլիոնի մակարդակին:

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, ռուսաստանյան նավթով լցանավերի մեծ մասն ընթանում է Հնդկաստան եւ Չինաստան, քանի որ մյուս երկրները ներմուծումը սահմանափակել են Ուկրաինայի իրադրության պատճառով: Միեւնույն ժամանակ ասիական այս երկրները, փորձագետների կարծիքով, միլիոնավոր բարել նավթ են գնել շահավետ գնով:

Մատակարարումներն ավելանում են, չնայած երթուղու լուրջ երկարացմանը: Լցանավի ճանապարհը Ռուսաստանի արեւմտյան նավահանգիստներից մինչեւ Չինաստան տեւում է շուրջ երկու ամիս՝ մի ուղղությամբ: Արեւմտյան երկրները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման պատճառով բախվել են տնտեսական խնդիրների՝ էներգակիրների գների աճի եւ արժեզրկման: Հիմնականում միջոցառումները վերաբերել են ֆինանսական հատվածին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքի մատակարարմանը, բայց Եվրոպայում սկսել են ավելի բարձր կոչեր անել՝ նվազեցնելու ռուսական էներգակիրներից կախվածությունը: Կրեմլում այդ գործողությունները որակել են տնտեսական պատերազմ, բայց նշել են իրադարձությունների նման զարգացմանը պատրաստ լինելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share