Տնտեսական

Ռուսաստանն աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում ՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ: Այս մասին  ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունից նշել են, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց  փաստաթղթերի  ձեւակերպման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը:

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է տանում անցակետերի թողունակության ավելացման ուղղությամբ, այդ թվում ՝ Վերին Լարսի, որոնք առաջանցիկ տեմպերով են անցնում: Արդեն այս տարվա հուլիսին կներդրվի լրացուցիչ 12 գոտի, մինչեւ տարեվերջ ևս 12-ը: Այսպիսով, Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր քանակը կհասնի 39-ի: Ներկայում անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ», – հայտնել են գերատեսչությունում:

Տրանսպորտի նախարարությունում պարզաբանել են, որ ավելի վաղ այդ անցակետում ամենապիկ ժամանակահատվածներում անցել է մինչեւ 1500 մեքենա: Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչեւ 900 մեքենա:

«Ներկայում ձեռնարկված միջոցները թույլ են տվել կետի թողունակությունը ավելացնել մինչեւ 2 հազար 300  ավտոմեքենա (դրանցից 1000- 1100-ը՝  բեռնատար)»,- ընդգծել են նախարարությունից:

Share