Տնտեսական

Թուրքիան նավթի հետախուզմամբ կզբաղվի Սիրիայի հետ սահմանին

Թուրքական TPAO պետական նավթային ընկերությունը Սիրիայի հետ սահմանակից Մարդինի և Շիրնակի նահանգներում նավթի հետախուզման հնգամյա արտոնագիր է ստացել։ Թուրքիայի էներգետիկայի նախարարության համապատասխան որոշումը կիրակի հրապարակվել է կառավարական «Պաշտոնական թերթ» տեղեկագրում:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նավթի հետախուզությունը կիրականացվի 12 062 հա տարածքում:

Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգի Նուսայբին գավառում հանքավայր է հայտնաբերվել անցյալ տարի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր TPAO-ն, «Գունյուրդու-1» հորատանցքի հետախուզման ժամանակ Նուսայբինում հայտնաբերվել է ծանր նավթի հանքավայր՝ API սանդղակով 11,8 աստիճանով խտությամբ: Բաց մամուլում դրա հնարավոր պաշարների մասին տեղեկություններ չկան։

Նաև չի հստակեցվում Շիրնակ նահանգում TPAO ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների վայրը։

Share