Տնտեսական

Դանիան հրաժարվել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Դանիական «Orsted» էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ չի անցնի ռուսական գազի համար ռուբլով վճարելու գործընթացին և կշարունակի վճարել եվրոյով, ուստի չի բացառել Ռուսաստանից մատակարարումների դադարեցումը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի »-ն:

«Ռուսական կողմը մեզնից պահանջում է վճարումը կատարել ռուբլով: Ըստ պայմանագրի մենք նման պարտավորություն չունենք և բազմիցս ասել ենք, որ դա չենք անի: Վճարման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, և «Orsted»-ը կշարունակի վճարել եվրոյով, այդ իսկ պատճառով կա գազի մատակարարումը դադարեցնելու ռիսկ»,-ասված է  «Orsted» էներգետիկ ընկերության հաղորդագրությունում:

Դանիական կազմակերպությունն ընդգծել է, որ գազի մատակարարման դադարեցումը կլինի պայմանագրի խախտում: Ըստ նախնական տվյալների՝ նման դեպքում Դանիան կապույտ վառելիք ձեռք կբերի եվրոպական շուկայում:

Share