Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումն աճել է 25.2%-ով

2022թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,907.0 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 855.6 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2022թ. հունվար-ապրիլին Հայաստանն արտահանել է 1,025.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,881.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 25.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 39.1%։

Share