Տնտեսական

«Սլովնաֆթ»-ն ութ ամսից  չի կարողանա նավթամթերք մատակարարել տարածաշրջանի առանցքային շուկաներ

ԵՄ-ի կողմից համաձայնեցված մասնակի էմբարգոյի հետևանքով՝ Սլովակիայում միակ նավթաքիմիական գործարանը և Կենտրոնական Եվրոպայում խոշորագույններից մեկը՝ «Սլովնաֆթ»-ը, ութ ամսից  չի կարողանա նավթամթերք մատակարարել տարածաշրջանի առանցքային շուկաներ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է գործարանի  տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության,  գործարանը պետք է նվազեցնի նավթավերամշակումը, ինչը նաև անհնարին կդարձնի նավթամթերքի մատակարարումը ներքին շուկա։

Share