Տնտեսական

Իրանը պատրաստ է Ռուսաստանին մատակարարել որոշ ապրանքատեսակներ ու մթերք

Իրանը պատրաստ է շինանյութեր, մրգեր, բանջարեղեն, կոշիկ, ինչպես նաեւ կաշվե արտադրանք մատակարարել Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Համագործակցության երրորդ ուղղությունը (Էներգետիկայից եւ լոգիստիկայից հետո) մեր ընդհանուր տնտեսական պահանջներն են: Ձեզ հարկավոր են շինանյութեր, մրգեր, բանջարեղեն, կոշիկ, պայուսակներ, կաշվե արտադրանք:

Եվ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է այդ ամենը մատակարարել Ռուսաստանին»,-ասել է նա՝ հանդես գալով «Ռոսիա-24»-ի եթերում:

Նա նշել է, որ Իրանին իր հերթին հարկավոր են ձավարեղեն, տեխնոլոգիաներ եւ բազմաթիվ այլ բաներ, ինչը կարելի է ստանալ Ռուսաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share