Տնտեսական

ՏՀԶԿ երկրներում գնաճն ապրիլին հասել է 9,2 տոկոսի

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում 2022 թվականի ապրիլին գնաճը հասել է 9.2 տոկոսի, պարենային ապրանքների և ծառայությունների գների աճն արագացել է, ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում՝ 70 տոկոս: Այս մասին են վկայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած տվյալները:

Նշվում է, որ սպառողական գները ՏՀԶԿ-ում 2022 թվականի ապրիլին աճել են 9,2 տոկոսով՝ 2022 թվականի մարտի 8,8 տոկոսի համեմատ:

Պարենային ապրանքների գնաճը կազմակերպության երկրներում շարունակել է կտրուկ աճել՝ 2022 թվականի ապրիլին հասնելով 11.5 տոկոսի ՝ մարտի 10 տոկոսի դիմաց։ Ծառայությունների գներն արագացել են կազմակերպության երկրների մեծ մասում, 2022 թվականի ապրիլին ՏՀԶԿ 33 երկրներում միջինը աճել է 4.4 տոկոսով՝ համեմատած մարտի 3.9 տոկոսի հետ:

Գների զարգացումները որոշակիորեն տարբերվել են երկրներում:  Կազմակերպության 9 երկիր գրանցել է երկնիշ գնաճ, ամենաբարձր գնաճերը գրանցվել են Թուրքիայում և Էստոնիայում: Ի հակադրություն սրա՝ գնաճը նվազել է ՏՀԶԿ 5 երկրում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում:

Այսպիսով, Թուրքիայում գնաճը ապրիլին կազմել է 70 տոկոս, Էստոնիայում՝ 18.9 տոկոս: Ըստ տարբեր երկրների գնաճի տվյալների վերաբերյալ հրապարակված ցուցակի՝ Լիտվայում գնաճն ապրիլին կազմել է 16.8 տոկոս, Չեխիայում՝ 14.2 տոկոս, Լատվիայում՝ 13 տոկոս: Ըստ կազմակերպության հրապարակման՝ ԵՄ-ում գնաճն ապրիլին կազմել է 8.1 տոկոս:

Share