Տնտեսական

Շվեյցարիայում էլեկտրականության գների աճ է կանխատեսվել

Շվեյցարիայում էլեկտրաէներգիայի բազմաթիվ մատակարարներ 2023 թվականին զգալիորեն կբարձրացնեն սակագները. հաջորդ տարի երկրում հնարավոր է Էլեկտրականության անբավարարություն: Այդ մասին հաղորդել է էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովը՝ ElCom-ը:

«Ընկերությունների հարցման համաձայն (անցկացրել է ElCom-ը), որոնք զբաղվում են էլեկտրամատակարարմամբ, հաջորդ տարի մատակարարման բազային սակագներն զգալիորեն կաճեն բազմաթիվ մատակարարների մոտ: Ինչ վերաբերում է հաջորդ ձմռանը մատակարարումների անվտանգությանը, այն մնում է անորոշ:

Անբավարարությունը չի բացառվում՝ կախված իրադրությանից»,-ասվում է փաստաթղթում: Գերատեսչությունը հավելում է, որ այդ հարցմանը պատասխանած ընկերությունների մեծ մասն ավելի բարձր սակագներ կգանձեն հաջորդ տարիֆային տարում. նրանք միջին հաշվով պլանավորում են արժեքը բարձրացնել 47 տոկոսով:

Հարցմանը, որն անցկացվել է մայիսին, մասնակցել է հանձնաժողովի դիմած 613 ընկերություններից 172-ը; Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Դրա հետ մեկտեղ սահմանափակումներն Արեւմուտքում առաջացրել են վառելիքի եւ էլեկտրականության ռեկորդային բարձր գներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share