Տնտեսական

Փորձի փոխանակում՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի տարածաշրջանային համակարգողների և ՊԵԿ մասնագետների միջև

ՊԵԿ Մաքսային ծառայության  մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների  համակարգող Մաթիազ Մուրովեքի և նախագծի ղեկավար Միշել Մոնտեմուրոյի հետ: ԵՄ փորձագետները  տեղում ծանոթացել են աշխատանքային գործընթացին:

Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության ծրագրերում և նախագծի կառավարման ոլորտում մասնագիտացած միջազգային փորձագետները ՊԵԿ մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել են ոլորտի մարտահրավերների, ռիսկերի կառավարման և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ հարցեր:

Չնայած համավարակով պայմանավորված ծրագրի ընթացքի և նախատեսված միջոցառումները ոչ ամբողջությամբ էին իրականացվել, սակայն կողմերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը ծրագրի նոր շրջափուլի մեկնարկին առավել սերտ համագործակցելու շուրջ։

Share