Տնտեսական

Հնդկաստանը հունիսի 17-ին ԵՄ-ի հետ բանակցություններ կվարի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Հնդկաստանը եւ Եվրամիությունը (ԵՄ) հունիսի 17-ին Բրյուսելում վերսկսում են բանացություններն ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ: Հունիսի 7-ին այդ մասին հաղորդել է Times Now հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Փիյուշ Գոյալին:

«ԵՄ-ի հետ ազատ առեւտրի շուրջ համաձայնության հասնելու համար բանակցությունները Բրյուսելում կսկսվեն այս ամսվա 17-ին»,- մեջբերում է նախարարի խոսքը հեռուստաալիքը:

Գոյալը հիշեցրել է, որ Հնդկաստանն արդեն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրեր է կնքել Ավստրալիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, նման փաստաթղթերի կնքման բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի հետ:

ԵՄ-ն եւ Հնդկաստանն ազատ առեւտրի շուրջ համապարփակ համաձայնագրի կնքման բանակցություններն սկսել են 2007 թվականից, սակայն 2013 թվականին դրանք դադարեցվել են մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների, IT-հատվածի ընկերություններում տեղեկատվական անվտանգության եւ ընդհանուր շուկա որոշ ապրանքների, օրինակ, ավտոմոբիլների մուտքի հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով:

Ապրիլի վերջին Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Բրյուսելը պլանավորում է Նյու Դալիի հետ վերսկսել 2013 թվականին ընդհատված առեւտրական բանակցությունները, որպեսզի թուլացնի հարավասիական հանրապետության կախվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share