Տնտեսական

Չինաստանի արտահանման ու ներմուծման աճը մայիսին կրկնակի գերազանցել է կանխատեսումը

Չինաստանի արտաքին առեւտրի ծավալը հունվար-մայիս ամիսներին անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 8,3 տոկոսով եւ հասել 16,04 տրիլիոն յուանի: Այդ մասին հաղորդել է երկրի Գլխավոր մաքսային վարչությունը: Այդ թվում՝ մայիսին ցուցանիշը բարձրացել է 9,6 տոկոսով՝ մինչեւ 3,45 տրիլիոն յուան:

Դոլարային արտահայտությամբ՝ արտաքին առեւտրի ծավալը հինգ ամսվա ընթացքում ավելացել է 10,3 տոկոսով՝ մինչեւ 2,51 տրիլիոն դոլար: Արտահանումը բարձրացել է 13,5 տոկոսով եւ հասել 1,4 տրիլիոն դոլարի, ներմուծումը՝ 6,6 տոկոսով՝ կազմելով 1,11 տրիլիոն դոլար: Արտաքին առեւտրական հաշվեկշռի հավելուրդը հավասարվել է 290,46 միլիարդ դոլարի: Մայիսին արտահանումը կտրուկ ավելացել է 16,9 տոկոսով:

Վերլուծաբանները միջին հաշվով բարձրացման Էին սպասում ընդամենը 8 տոկոսով, վկայում են Trading Economics-ի եւ The Wall Street Journal-ի հարցումների արդյունքները: Ներմուծումն ավելացել է 4,1 տոկոսով, ինչը ցուցանիշի առաջին աճն է դարձել երեք ամսվա ընթացքում: Փորձագետների միջին  կանխատեսումը կազմել է 2 տոկոս, ըստ Trading Economics-ի տվյալների: The Wall Street Journal-ի հարցվածները ենթադրում Էին 2,5 տոկոս: Արտահանման կտրուկ աճը պայմանավորված է լոքդաուններից հետո Չինաստանի տնտեսության վերականգնմամբ, ձեռնարկությունների աշխատանքի վերսկսմամբ եւ մատակարարումների շղթաներում խնդիրների մեղմացմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share