Տնտեսական

Իրանը հայտնել է ռուս գործարարների համար վիզային ռեժիմի վերացման հնարավորության մասին

Իրանական կողմը դիտարկում է ռուս գործարարների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու հնարավորությունը՝ ներդրումները խթանելու նպատակով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին։

«Էներգետիկան, առևտուրը և տարանցումը Ռուսաստանի և Իրանի համար ամենակարևոր թեմաներն են, որոնք պահանջում են համագործակցություն պատասխանատու գերատեսչությունների մակարդակով», – իրանական Fars-ի փոխանցմամբ ասել է պաշտոնյան:

Սաֆարին հայտարարել է նաև ռուս գործարարների համար վիզաների հնարավոր չեղարկման մասին՝ ներդրումներն ավելացնելու նպատակով, ինչպես նաև նախատեսում է ստեղծել միջբանկային մեխանիզմ՝ Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետ ռուբլով հաշվարկների համար և բացել կանաչ մաքսային միջանցք:

Պաշտոնյան նաև գոհունակություն է հայտնել վերջին ամիսներին դեպի Ռուսաստան և Չինաստան Իրանի արտահանման ցուցանիշների աճի կապակցությամբ։

«Ռուսաստանը ներկայացրել է իր կարիքների ցանկը: Ըստ այդմ՝ Իրանը կարող է շատ ապրանքներ արտահանել դեպի Ռուսաստան, ինչը կարող է հանգեցնել իրանական մատակարարումների զգալի աճի», – ասել է Սաֆարին՝ նշելով, որ այդ կերպ Իրանը կարող է մարել իր պարտքը Ռուսաստանի նկատմամբ:

Share