Տնտեսական

Եվրահանձնաժողովը հայտարարել է էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման անհրաժեշտության մասին

Եվրամիությունը պետք է զարգացնի էներգիայի վերականգնվող աղբյուրները, որոնք կփոխարինեն Ռուսաստանի նավթին, գազին և ածուխին:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի Repower ծրագրի առանցքային բաղադրիչը ԵՄ համակարգում վերականգնվող էներգիայի հնարավորությունների զարգացումն է:

«Իմաստ չի լինի փորձել Ռուսաստանի գազը, նավթը և ածուխը փոխարինել այլ երկրից ներմուծվող գազով, նավթով և ածուխով», – ասել է Սիմսոնը:

Share