Տնտեսական

Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու համար կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները

Եգիպտոսը հայտարարել է երկիր ժամանողների համար կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր սահմանափակող միջոցառումների վերացման մասին։

Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր կանոնները կտարածվեն ինչպես արտասահմանից ժամանող օտարերկրացիների, այնպես էլ Եգիպտոսի քաղաքացիների վրա։

Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալեդ Աբդել Ղաֆարի խոսքով՝ Եգիպտոսում մինչ այժմ 86,6 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն մեկ չափաբաժին, 4,5 միլիոն մարդ ստացել է երկու չափաբաժին։ «Պատվաստանյութերի ներկայիս պաշարները գնահատվում են 57,5 միլիոն դոզա՝ պատվաստումների արշավն ավարտելու համար», – ասել է նա։

Share