Տնտեսական

Արամ Թանանյանն ազատվել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնից

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն ազատվել է պաշտոնից:

Արամ Թանանյանին պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված էր գործադիրի նիստի՝ չզեկուցվող հարցերի օրակարգում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդն աշխատում է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Նրա պարտականություններն են Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների քննարկումն ու դրանց լուծում տալը:

Share