Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 14.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,142.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.1%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 55.2%-ով և կազմել 1,463.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 19.0%-ով և կազմել 549.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազ է 3.2%-ով և կազմել 1,073.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 64.0%-ով և կազմել 1.1 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.6 անգամ և կազմել 54.3 մլն կՎտ ժամ։

Share