Տնտեսական

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է երկրում գազի հարկադրական խնայողության մասին

Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարար Ռոբերտ Հաբեքն ընդունել է, որ երկրում ձմեռային տարեշրջանի գազի պաշարների հետ կապված իրադրությունը մնում է լուրջ, հորդորել է խնայել գազը եւ ընդլայնել ածխի օգտագործումը Էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու նպատակով։

«Ներկայիս իրադրությունը լարված է եւ լուրջ»,-հայտարարել է նա ZDE հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հաբեքը նշել է. «Միշտ հստակ է եղել, որ մենք գտնվում ենք գազից մեծ կախվածության մեջ (…) Ուստի այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք, աստիճանական գործողություններ են, ճիշտ են»: «Մինչեւ ձմեռ գազի պաշարները պետք է կազմեն առնվազն 90 տոկոս, ասել է նախարարը, նշելով, որ այսօր երկրի գազապահեստարանները լցված են 57 տոկոսով: Նրա խոսքով՝ դա «այնքան Էլ վատ չէ սեզոնի համար, բայց ինչ-որ բան դեռ պակաս է, եւ մենք պակասը պետք է ստանանք ամառվա ընթացքում՝ «գնումների եւ խնայողության օգնությամբ»: Նախարարը, որը ներկայացնում է «կանաչների» կուսակցությունը, որոնք դեմ են հանգես գալիս հանածո վառելանյութին, որպես իրավիճակից ելք առաջարկել է ամեն կերպ կրճատել գազի օգտագործումը եւ «կրկին ցանցին միացնել ածխաէլեկտրակայանները»:

«Ես այժմ ջանում եմ հեռու մնալ կուսակցական ծրագրից եւ անել այն, ինչն անհրաժեշտ է անել Գերմանիայում մատակարարումների անվտանգությանն ապահովելու համար»,-ընդգծել է նա: «Գազպրոմ»-ի կողմից «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների կրճատումը, ինչպես հաղորդվել Է, պայմանավորված է Siemens Energy-ի կոմպրեսորային տուրբինների վերանորոգման հետ կապված ուշացումով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share