Տնտեսական

Բաթումի օդանավակայանը ներառվել է Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների ցանկում

Բաթումի միջազգային օդանավակայանն առաջին անգամ հայտնվել է ավիաընկերությունների եւ օդանավակայանների Skytrax համաշխարհային վարկանիշում: Այդ մասին հաղորդել է TAV Georgia-ն: Փարիզում տեղի է ունեցել Skytrax-ի World Airport Awards 2022 միջոցառումը, որտեղ Վրաստանի երկու օդանավակայանները, որոնք գտնվում են TAV Georgia-ի կառավարման ներքո, ճանաչվել են Արեւելյան Եվրոպայի լավագույն օդանավակայաններ:

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն այդ վարկանիշում է հայտնվել արդեն իններորդ տարին անընդմեջ: Ուղեւորների հարցման արդյունքների համաձայն, Արեւելյան Եվրոպա-2022-ի լավագույն օդանավակայանների տասնյակում հայտնվել են Բուդապեշտի, Տալլինի, Բուխարեստի, Ռիգայի, Թբիլիսիի, Բաթումի, Կիեւի, Բելգրադի, Բրատիսլավայի եւ Զագրեբի օդանավակայանները:

Skytrax-ն ազդեցիկ բրիտանական խորհրդատվական ընկերություն է, որ 1999 թվականից գնահատում եւ ուսումնասիրում է աշխարհի օդանավակայանների եւ ավիաընկերությունների սպասարկման որակը: World Airport Awards-ը հանձնվում է աշխարհի 550 օդանավակայանների 106 տարբեր ազգությունների 13 միլիոնից ավելի ուղեւորների շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա:

Ուղեւորները գնահատում են օդանավակայանների ծառայությունը: TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ընկերությունն է: Վրաստանում ընկերության գործությունեությունն սկսվել է 2005 թվականին եւ պարտավորագրի համաձայն կտեւի մինչեւ 2027 թվականը: TAV Georgia ընկերությունում աշխատանքի է տեղավորվել 1,3 հազար աշխատակից: 220 միլիոն դոլարի չափով ներդրումների շնորհիվ 2007 թվականին Վրաստանում Թբիլիսիի եւ Բաթումի օդանավակայաններում սկսել են աշխատել նոր մարդատար թերմինալներ: Ներդրումների արդյունքում, որոնք կատարվել են 2016-2017 թվականներին, Թբիլիսիի օդանավակայանում նորմացվել է թռիչքա-վայրԷջքային գոտին եւ կառուցվել թռիչքների նոր թերմինալներ, հաղորդել է Sputnik-ը:

Share