Տնտեսական

Մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթները

Մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը:

Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռք բերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ flybaghdad.net կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Share