Տնտեսական

Գերմանիայում զբաղվում են Ռուսաստանից հացահատիկի հնարավոր դուրսբերման հարցով

Գերմանիան ընկերությունների հետ ակտիվորեն աշխատում է ՌԴ-ից հացահատիկի հնարավոր դուրսբերման հարցով: Այդ մասին Բեռլինում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԳԴՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Աննալենա Բերբոքը: «Ռուսաստանյան հացահատիկի հետ կապված արգելափակում չկա… արտահանումը մնում է այնքան մեծ, որքան անցյալ տարի:

Կան մի քանի ընկերություններ, որոնք վստահ չեն, թե իրենք կարող են արդյոք հացահատիկը փոխադրել նավերով, ուստի մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի հստակ հասկանալ տանք այդ ընկերություններին, որ այդ հացահատիկը կարող է դուրս է բերվել նաեւ Ռուսաստանից: Բայց դա շարունակվում է»,-ասել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share