Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումն աճել է 27.5%-ով

2022թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,913.4 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 36.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,142.4 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2022թ. հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 1 385.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,527.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 27.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 42.2%։

Share