Տնտեսական

Իրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը

Իրանում սկսվել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն:

«Այս տարի մենք այլ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ: Այսօր մենք վճռականորեն փոխել ենք այդ նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան»,-Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար Մոհամեդ Էսլամի խոսքերը մեջբերում է ISNA-ն:

Նա հայրենական կառուցապատող ընկերություններին, արդյունաբերական ընկերությունների խոշոր սեփականատերերին  հորդորել է  միանալ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծին:

Share