Բաժին. Տնտեսական

Ոսկու աջակցությամբ կայուն արժույթը կարող է օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ռուսական VEB բանկի հետազոտողները պետությանն առաջարկել են թողարկել ոսկու վրա հիմնված կայուն արժույթ (stablecoin) միջազգային վճարումների համար՝ խուսափելու պատժամիջոցներից, որոնք սահմանվել էին փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո:

Կառավարությանը պատկանող բանկի Հետազոտությունների և փորձաքննության ինստիտուտը ներկայացրել է «Գլոբալ վճարումներ պատժամիջոցների ներքո. ներկա վիճակ և հեռանկարներ» վերնագրով զեկույցը, որում ասվում է՝ Ֆինանսների նախարարությունը պետք է ենթակառուցվածք ստեղծի, թե ինչպես կարող են պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունները օգտագործել կրիպտոարժույթները:

Սանկտ Պետերբուրգի Միջազգային Տնտեսական Ֆորումի ժամանակ ներկայացված զեկույցում առաջարկվում են միջոցներ, որոնք թույլ կտան Ռուսաստանին առևտուր իրականացնել միջազգային մակարդակում՝ խուսափելով երկրին կապիտալի համաշխարհային շուկաներից մեկուսացնելուն ուղղված պատժամիջոցներից:

Ոսկին կարող է օգտակար գործիք լինել՝ փոխհատուցելու Ռուսաստանի արտահանման եկամտի մեծ մասի կորուստը, նշում են հեղինակները։ Առաջին հերթին, երկիրը կարող է վաճառել իր պահուստները այն երկրների գնորդներին, որոնք չեն աջակցում պատժամիջոցներին: Գործարքներին դժվար կլինի հետևել, քանի որ դրանք տեղի են ունենալու վաճառասեղանին, ասվում է զեկույցում:

Մետաղը կարող է նաև որպես հենարան ծառայել «ոսկե ռուբլու» կայուն արժույթի համար: «Ամերիկացիները որևէ միջոց չեն ունենա՝ արգելափակելու կրիպտոոսկե ռուբլով գործառնությունները, քանի որ գինը կապված կլինի համաշխարհային շուկայում ոսկու գնի հետ», – ասվում է զեկույցում։ Ռուբլով կայուն արժույթը կօգտագործվի բացառապես ներմուծման և արտահանման գործարքների կարգավորման համար, այլ ոչ թե Ռուսաստանի ներսում վճարումների համար, ասվում է զեկույցում։

Մի թերություն. հեղինակները նշում են, որ stablecoin-ը պետք է գոյություն ունենա 7-ից 10 տարի՝ նախքան հաստատվելը որպես հուսալի կրիպտոարժույթ:

Հեղինակները նաև առաջարկում են մեծացնել համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի և BRICS-ի այլ երկրների, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի հետ՝ ներառյալ բլոկչեյնի վրա հիմնված կարգավորման համակարգի ստեղծումը: Որպես այլընտրանք՝ յուրաքանչյուր երկիր կարող է թողարկել իր սեփական թվային արժույթը, որը շրջանառվում է ազգային շուկաներում, որոնք կկապվեն կարգավորման համար «միջանցքներով»:

Զեկույցում ընդգծվում է Իրանում կրիպտո մայնինգի ժողովրդականությունը՝ ասելով, որ երկիրը հաջողությամբ օգտագործում է կրիպտոարժույթները՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար։ Իրանի փորձը «ցույց է տալիս, որ կրիպտոարժույթները, որոշակի հանգամանքներում, կարող են իրական այլընտրանք լինել ԱՄՆ դոլարին»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share