Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,263.4 հազար լիտր գինի, որից 149.5 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 36.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 5.9%-ով։

Միևնույն ժամանակ արտադրվել է 91.2 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 571.3 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունն աճել է 2.4%-ով և կազմել 6,118.0 հազար լիտր։

Share