Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 12.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,988.4 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 12.5%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 8.1%-ով և կազմել 3,875.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 29.9% և կազմել 1,228.8 տոննա։

Share