Տնտեսական

Հունիսին Իտալիայում գրանցվել է գնաճի՝ 36 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշը

Հունիսին Իտալիայում գնաճի մակարդակը բարձրացել է տարեկան արտահայտությամբ մինչեւ 8 տոկոս, խոսքը վերաբերում է ամենաբարձր ցուցանիշին 1986 թվականի հունվարից ի վեր: Հուլիսի 1-ին այս նախնական գնահատումները տարածել է Իտալիայի վիճակագրության ինստիտուտը (ISTAT):

«Հունիսին գնաճը կրկին արագացել է եւ հասել մի մակարդակի (+8,0 տոկոս), որը չի դիտվել է 1986 թվականի հունվարից (երբ այն կազմել է +8,2 տոկոս)»,- ասված է փաստաթղթում: Ըստ որում մասնագետները նշում են, որ գնաճն ավելի ու ավելի շատ դիտվում է ոչ միայն Էներգետիկայի բնագավառում, այլեւ մյուս «ապրանքային հատվածներում, ինչպես ապրանքների ոլորտում, այնպես էլ ծառայությունների ոլորտում»:

Այսպես, սննդամթերքի գների աճի արագացումը հանգեցրել է սպառողական զամբյուղի՝ 8,3 տոկոսով թանկացման (նույնպես ամենաբարձր ցուցանիշը 1986 թվականի հունվարից ի վեր):

Իտալիայի Կենտրոնական բանկը (Bankitalia) կանխատեսում է 2022 թվականին գնաճի բարձրացում մինչեւ 6,2 տոկոս, իսկ ամռանը ռուսական Էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում՝ մինչեւ 8 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share