Տնտեսական

Ռուսական գազի մասնաբաժինը Եվրոպայում այս տարի կարող է լինել ամենացածրը վերջին երկու տասնամյակում

Ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները Եվրոպա այս տարի կարող են նվազել 45%-ով՝ հասնելով 80 միլիարդ խորանարդ մետրից պակասի, մինչդեռ ԵՄ հեղուկացված բնական գազի մատակարարումը կավելանա:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին  հայտնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ):

2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունից գազը, ըստ ՄԷԳ-ի, ապահովել է Եվրոպայի կարիքների մոտ 40%-ը։

«Մեր կանխատեսումն այն է, որ ռուսական մատակարարումները ԵՄ կնվազեն ավելի քան 55%-ով մինչև 2025 թվականը՝ համեմատած 2021 թվականի մակարդակի հետ, իսկ Ռուսաստանը կբավարարի ԵՄ գազի կարիքների 20%-ը», – ասվում է ՄԷԳ-ի զեկույցում։

Share