Տնտեսական

ՀԿԵ-ն արձանագրում է ուղևորափոխադրումների աճ բոլոր ուղղություններով

2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղևոր։

Ուղևորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205,5 հազար ուղևոր, ընդ որում ՝ աճը կազմել է 15 տոկոս: Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով միջպետական ​​երթևեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15000 մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչքովիդյան 2020 թվականի ցուցանիշը։

Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան-Գյումրի էքսպրես-ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում։ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարի երթուղով երկու անգամ ավելի շատ ուղևոր է փոխադրվել՝ 11,5 հազար մարդ։ Անցյալ տարվանից միջպետական հաղորդակցությունում ուղևորներին սպասարկում է նոր, ժամանակակից շարժակազմ, որը համապատասխանում է ուղևորների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին:

ՀԿԵ-ն աշխատում է նաև քաղաքացիներին դեպի երկաթուղի ներգրավելու ուղղությամբ, ինչի համար բանակցություններ են տարվում տեղական իշխանությունների հետ՝ ավտոմոբիլային ուղիները օպտիմալացնելու և երկրի գլխավոր երկաթուղային կայարաններն ակտիվացնելու նպատակով։ Այդ առումով ընկերությունը խրախուսում է մշակութային միջոցառումների անցկացումը կայարանների շենքերում, բարձրացնում է ուղևորների սպասարկման բազմազանությունն ու որակը ոչ միայն գնացքներում, այլ նաև կայարաններում։

Share