Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 215,228 դրամ

2022թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 215,228 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 10.1% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.0%-ով և կազմել 174,273 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.8%-ով և կազմել 233,628 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share