«Ամբերդ» մատենաշարի հատուկ համարում տնտեսագետներ Հայկ Բեջանյանն ու Նարեկ Կարապետյանն անդրադարձել էին ՀՀ տնտեսության վրա ՌԴ փոխարժեքի անկայունության և տնտեսական ճգնաժամի ազդեցություններին:
Ռուս-ուկրաինական հակամարտության և արևմտյան երկրների կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքները ՌԴ տնտեսության վրա և դրա անդրադարձը Հայաստանին, հեղինակների կողմից դիտարկվել էր մի քանի բացասական սցենարներով։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանում արդեն իսկ դրսևորվել է փոխարժեքի անկայունությամբ, իսկ տարվա ընթացքում կարող է ամբողջությամբ նյութականանալ։ Հոդվածում, հիմնվելով էկոնոմետրիկ գործիքակազմի վրա, հեղինակները մոդելավորել են ՌԴ տնտեսության զարգացման տարբեր սցենարների դեպքում ՀՀ-ում փոխարժեքի և ՌԴ տնտեսության զարգացումների նկատմամբ զգայուն այլ փոփոխականների հնարավոր փոփոխությունները։
Բիզնես 24. Էքսպերտ-ի շրջանակում զրուցել ենք Հայկ Բեջանյանի հետ։
Տնտեսագետը նկատում է` ՌԴ քաղաքացիների և տրանսֆերտների հոսքը Հայաստան շտկել են վատ հետևանքները, որոնք կանխատեսվում էին։ Բայց դա նման է փուչիկի, որը ցանկացած պահի կարող է պայթել։ Այնպես որ, բացասական զարգացումներին պետք է պատրաստ լինենք միշտ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ` https://asue.am/upload/files/amberd/2022-year-2/1.pdf