Բելառուսում սպառողական գները հունիսին` մայիսի համեմատ աճել են 1,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` 17,6 տոկոսով։
Ըստ Բելառուսի վիճակագրական կոմիտեի տվյալների` ընթացիկ տարվա հունիսին պարենային ապրանքների գներն աճել են 0,7 տոկոսով, իսկ տարվա ընթացքում` 19,6 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1,5 տոկոսով, իսկ տարվա ընթացքում` 19,7-ով։ Ծառայությունները թանկացել են 1,3 տոկոսով, տարվա ընթացքում` 19,7-ով։
Նախորդ տարի Բելառուսում գնաճը կազմել է 9,97 տոկոսով։