Տնտեսական

Bloomberg. Նավթի համաշխարհային գները կշարունակեն բարձր մնալ

Նավթի համաշխարհային գները կարող են բարձր մնալ ամիսներով, եթե ոչ տարիներով։

Bloomberg-ը հաղորդում է, որ գները կշարունակեն բարձրանալ, թեև հուլիսի 6-ին Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային պայմանագրի գինը ապրիլի 19-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց 99 դոլարից ցածր է եղել։ Ըստ գործակալության՝ աշխարհն ավելի քիչ նավթ է արդյունահանում, քան իրեն անհրաժեշտ է:

Bloomberg-ը նշում է, որ նավթի պահանջարկը մեծանում է: Էներգակիրների համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը հսկայական ազդեցություն ունի քաղաքականության և տնտեսության վրա. բենզինի գների աճը հանգեցրել է այլ ապրանքների ու ծառայությունների գների աճին և տարբեր երկրներում բողոքի ցույցերի պատճառ դարձել։

Ճգնաժամում իր դերն է խաղացել նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Գործակալությունը կարծում է, որ Ռուսաստանից դուրս նավթի արդյունահանման աճի հեռանկարները «մշուշոտ» են, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի երկրները դժվարությունների են բախվել արդյունահանման պլանի իրականացման հարցում։

Share