Տնտեսական

Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն առաջին կիսամյակում ավելացել է 27,2 տոկոսով

Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 27,2 տոկոսով՝ հասնելով 80,675 միլիարդ դոլարի:

ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ Չինաստանից արտահանումը Ռուսաստան հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում աճել է 2,1 տոկոսով և կազմել 29,55 միլիարդ դոլար, իսկ ռուսական ապրանքների և ծառայությունների ներմուծումը Չինաստան աճել է 48,2 տոկոսով և կազմել 51,125 միլիարդ դոլար։

Միայն հունիսին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 14,75 միլիարդ դոլար, Չինաստանից արտահանումը Ռուսաստան կազմել է 5,002 միլիարդ դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 9,748 միլիարդ դոլար։

Հիշեցնենք՝ 2021 թվականի վերջին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել էր 35,8 տոկոսով՝ հասնելով 146,88 միլիարդ դոլարի։

Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները խնդիր են դրել այս տարի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 200 միլիարդ դոլարի:

Share