Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 137,191.7 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 17%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 8.7%-ով և կազմել 4,310.9 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 9,200.2 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 19.0%-ով և կազմել 3,565.8 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 30.0%-ով և կազմել 4,395.1 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 4.7%-ով և կազմել 13,418.4 տոննա։

Share