Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5.0%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 5.0%-ով և կազմել 16694.6  տոննա:  Այս նույն ժամանակահատվածում մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալներն աճել են 12.5 %-ով և կազմել 1570.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե չեն փոփոխվել` կազմելով 163.9 տոննա:

Share