Տնտեսական

Հանվել է Չինաստանից կենդանի թռչնի, թռչնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով հուլիսի 12-ին ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։

Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, սահմանափակումները հանվել են՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը։

Share