Տնտեսական

Լիտվայի ավելի քան 200 ֆիրմաների սնանկացում է սպառնում

Սնանկացում է սպառնում  Լիտվայի ավելի քան 200 տրանսպորտային ընկերությունների, որոնք այդ իրավիճակում են հայտնվել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների կապակցությամբ Կալինինգրադի մարզով բեռնային տարանցման կորստի պատճառով: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Լիտվայի բեռնափոխադրողների «Լինավա» ասոցիացիայի կայքում:

«Փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը փոքր եւ միջին տրանսպորտային ընկերությունների 5-ից մինչեւ 7 տոկոսը, որոնք չեն հասցրել վերակողմնորոշվել արեւելյանից դեպի այլ ուղղություններ կամ բավականաչափ ֆինանսական միջոցներ չեն ունեցել դրա համար, կարող են սնանակացած լինել»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշված տոկոսներն իրական արտահայտությամբ նշանակում են, որ գործունեությունը դադարեցնել եւ շուկայից հեռնալ կարող են 208-ից մինչեւ 292 տրանսպորտային ընկերություններ: Հունիսի 18-ին Լիտվան Կալինինգրադի մարզի իշխանություններին ծանուցել է, որ դադարեցնում է թողնել տարանցիկ բեռները ցամաքով իր տարածքով, որոնք հայտնվել են ԵՄ-ի պատժամիջոցների ներքո: Արգելքը վերաբերում է ինչպես երկաթուղուն, այնպես Էլ ավտոմոբիլային տրանսպորտին, հաղորդել է ՏԱԱՍ-ը:

Share